ԵԶԲ-ն ցանկություն ունի Հայաստանում առավել ընդլայնել իր գործունեությունը
Տնտեսություն
18:41 15/08/2018
Հայաստան

ԵԶԲ-ն ցանկություն ունի Հայաստանում առավել ընդլայնել իր գործունեությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովին:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ԵԶԲ-ի միջև համագործակցությունը և կարևորել փոխգործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերի իրականացումը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը շահագրգռված է համատեղ ներդրումային նոր ծրագրերի իրականացմամբ և երկկողմ համագործակցության արդյունավետության բարձրացմամբ:
Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահը հավելել է, որ բանկը ցանկություն ունի Հայաստանում առավել ընդլայնել իր գործունեությունը և պատրաստ է քննարկել տարբեր ուղղություններով նոր նախագծերի իրականացման հնարավորությունները:

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ համագործակցության հեռանկարներին վերաբերող տարբեր հարցեր: 

 

Placeholder
ԵԶԲ-ն ցանկություն ունի Հայաստանում առավել ընդլայնել իր գործունեությունը