Հովհաննես Գաբուզյանը՝ Վաշինգտոն ինթերնեյշնլ մրցաշարի հաղթող
Սպորտ
18:31 16/08/2018
Հայաստան

Հովհաննես Գաբուզյանը՝ Վաշինգտոն ինթերնեյշնլ մրցաշարի հաղթող

Հովհաննես Գաբուզյանի հաղթանակով է ավարտվել Վաշինգտոն ինթերնեյշնլ միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցել են 72 շախմատիստ այդ թվում՝ 22 գրոսմայստեր:

Շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Հայաստանը ներկայացնող Գաբուզյանը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և միանգամից մեկ միավորով առաջ անցավ 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Անդրեյ Ստուկոպինից:

Նման բարձր արդյունքի շնորհիվ Գաբուզյանը նաև 22 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը: Մրցաշարի էլո ֆավորիտ ԱՄՆ ներկայացնող  Սամուել Սևյանը 6 միավորով եզրափակել է լավագույն հնգյակը: Հիմնական մրցաշարից հետո կայացել է նաև կայծակնային մրցաշար, որում Գաբուզյանը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և գրավել 2-րդ հորիզոնականը:

Placeholder
Հովհաննես Գաբուզյանը՝ Վաշինգտոն ինթերնեյշնլ մրցաշարի հաղթող