ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը 100-րդն է
Սպորտ
14:30 16/08/2018
Հայաստան

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը 100-րդն է

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, այսօր հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը:

Հայաստանի հավաքականը պահպանել է իր տեղը և զբաղեցնում է 100-րդ հորիզոնականը:

Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը՝ առաջադիմելով 6 աստիճան։ Երկրորդ տեղում է Բելգիան, երրորդում՝ Բրազիլիան։ Չորրորդում տեղում է աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան, որն առաջադիմել է 16 աստիճան։ Լավագույն հնգյակը եզրափակում է  Ուրուգվայը։

Հայաստանն ունի 1227 վարկանշային միավոր։

Placeholder
ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը 100-րդն է