Բիթքոինի փոխարժեքը շարունակում է աճել
Տնտեսություն
13:48 17/08/2018
Աշխարհ

Բիթքոինի փոխարժեքը շարունակում է աճել

Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթի (կրիպտոարժույթ)՝  բիթքոինի փոխարժեքն այսօր գտնվում է 6,5 հազար դոլար մակարդակում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Coinmarketcap-ի տվյալներով՝  բիթքոինի փոխարժեքն աճել է 2,31%-ով՝ կազմելով 6,467 հազար դոլար: Կրիպտոարժույթների աճուրդների ծավալով ամենախոշոր Binance բորսայում բիթքոինի գինն ավելացել է 2,41%-ով՝ հասնելով  6,434 հազար դոլարի:

Ինչ վերաբերում է թվային այլ արժույթներին, ապա դրանց փոխարժեքը ևս բարձրացել է: Մասնավորապես,  Ethereum-ի փոխարժեքն աճել է 4,99%-ով և կազմել 298,78  դոլար, Ripple-ի փոխարժեքը՝  6,62%-ով և կազմել 0,3022 դոլար,  իսկ Bitcoin Cash-ը թանկացել է 4,1%-ով՝ հասնելով 533,13 դոլարի:

Ըստ CoinMarketCap-ի՝  կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 211,41 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 52,7 տոկոսը:

Placeholder
Բիթքոինի փոխարժեքը շարունակում է աճել