Անկարայում կրակել են ԱՄՆ դեսպանության ուղղությամբ
Քաղաքական
10:46 20/08/2018
Տարածաշրջան

Անկարայում կրակել են ԱՄՆ դեսպանության ուղղությամբ

Անկարայում անհայտ անձիք ավտոմեքենայից կրակել են ԱՄՆ դեսպանության ուղղությամբ։ Տուժածներ չկան։ Ռիա նովոստիի  հաղորդմամբ, այս մասին հայտնել է Haberturk հեռուստաալիքը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել  լուսաբացին։ Սպիտակ գույնի մեքենայից 4-5 կրակոց է արձակվել դեսպանության ուղղությամբ։ Փամփուշտները դիպել են դեսպանությունը պահպանող ոստիկանների համար նախատեսված տաղավարին։

Դեպքի վայրում են ոստիկաններ։ Սկսել են որոնել կրակողներին։
 

Placeholder
Անկարայում կրակել են ԱՄՆ դեսպանության ուղղությամբ