Բրիտանական հիվանդանոցները կարող են մնալ առանց դեղորայքի
Աշխարհում
19:16 21/08/2018
Աշխարհ

Բրիտանական հիվանդանոցները կարող են մնալ առանց դեղորայքի

Մեծ Բրիտանիայի հիվանդանոցները և շտապ օգնության ծառայությունները զգուշացրել են, որ կարող են զրկվել դեղորայքից, եթե Բրիտանիան լքի Եվրամիությունն առանց հստակ պլանի։

Գազետա.ռու կայքը, հղում անելով Associated Press-ին, գրում է, որ նման  զգուշացմամբ են հանդես եկել բժշկական կազմակերպությունների  NHS Providers միությունը, որը համապատասխան նամակ է ուղարկել Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայություն։

NHS Providers-ում կարծում են, որ եթե Բրիտանիայի իշխանությունները Brexit-ից հետո ԵՄ-ի հետ փոխհամաձայնության պայմանագիր չկնքեն, ապա դա կարող է բացասական անդրադառնալ երկրի բժշկական հաստատություններում դեղերի ողջ մատակարարման շղթայի վրա։ Բացի այդ, համաձայնության բացակայությունը հարված կլինի Եվրամիության քաղաքացիներին, ովքեր աշխատում են այդ բնագավառում Բրիտանիայի տարածքում։
 

Placeholder
Բրիտանական հիվանդանոցները կարող են մնալ առանց դեղորայքի