Լոնդոնաբնակ դոկտոր Վրեժ Ներսեսյանը Մատենադարանին է նվիրաբերել ձեռագրեր
Քաղաքական
11:08 22/08/2018
Հայաստան

Լոնդոնաբնակ դոկտոր Վրեժ Ներսեսյանը Մատենադարանին է նվիրաբերել ձեռագրեր

ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր լոնդոնաբնակ Վրեժ (Տեր Ներսես ավագ քահանա) Ներսեսյանը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրաբերել է 17-18-րդ դարերի եթովպական 4 ձեռագիր (Ավետարան, Ճառեր, Քարոզներ): Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի ֆեյսբուքյան էջից։

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը երախտագիտություն հայտնեց վաստակաշատ հայագետին Մատենադարանի ձեռագրական հավաքածուն համալրելու համար:

Տեր Ներսես ավագ քահանա Ներսեսյանին Լոնդոնի համալսարանի «Հեյտրոպի» քոլեջը 2017 թվականին շնորհել է աստվածաբանության դոկտորի կոչում: Վրեժ Ներսեսյանը երկար տարիներ (1975-2012թթ.) եղել է Բրիտանական գրադարանի Քրիստոնեական Մերձավոր Արևելքի բաժնի պատասխանատուն:

Մատենադարանում են պահվում ավելի քան 23.000 ձեռագրեր, հմայիլներ, պատառիկներ։


 

Placeholder
Լոնդոնաբնակ դոկտոր Վրեժ Ներսեսյանը Մատենադարանին է նվիրաբերել ձեռագրեր