Հայ-չինական դպրոց ընդունված աշակերտների ցուցակը կհրապարակվի մինչև օգոստոսի 24-ը
Կրթություն, գիտություն
13:16 23/08/2018
Հայաստան

Հայ-չինական դպրոց ընդունված աշակերտների ցուցակը կհրապարակվի մինչև օգոստոսի 24-ը

Oգոստոսի 22-ին կայացել է «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որի  օրակարգում ընդգրկված հարցերից է եղել 5-9-րդ դասարաններում սովորելու համար դիմումներ ներկայացրած աշակերտների ընդունելության ձևաչափի հաստատումը: Այս մասին հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից։

Խորհուրդը, հաշվի առնելով խնդրի հրատապությունը և ծնողների հետ ունեցած հանդիպումների ընթացքում արտահայտված կարծիքները, որոշել է  ստեղծել հանձնախումբ, որը կհաշվարկի յուրաքանչյուր աշակերտի վերջին մեկ ուսումնական տարվա առաջադիմության միջին թվաբանականը, և դրա հիման վրա կկատարի ընդունելությունը:

Հոգաբարձուների խորհուրդը որոշել է նաև մինչև օգոստոսի 24-ը դպրոցում հրապարակել ընդունված աշակերտների ցուցակը։

Placeholder