1.5 միլիարդ դրամի նոր ներդրումներ՝ Գյումրիի օդանավակայանում
Տնտեսություն
13:00 24/08/2018
Հայաստան

1.5 միլիարդ դրամի նոր ներդրումներ՝ Գյումրիի օդանավակայանում

«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից ամբողջությամբ կվերականգնվի Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի կառամատույցը: Այս մասին հայտնում են «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ից:

Օդանավակայանի կառամատույցը 22.000 քմ է և չի վերանորոգվել 1986 թվականից։ Կառամատույցը կհամապատասպանեցվի բոլոր միջազգային ստանդարտներին և լրացուցիչ խթան կհանդիսանա նոր ավիաընկերությունների ներգրավման համար։

Ընկերությունը վերանորոգման մեջ պատրաստվում է ներդնել շուրջ 1.5 միլիարդ դրամ, որով մինչև 2020 թվականը ամբողջությամբ կվերանորոգվի 17.000 քմ տարածք։

Placeholder
1.5 միլիարդ դրամի նոր ներդրումներ՝ Գյումրիի օդանավակայանում