Ալկոհոլի ցանկացած քանակություն վտանգավոր է առողջության համար. ուսումնասիրություն
Առողջություն
17:12 24/08/2018
Աշխարհ

Ալկոհոլի ցանկացած քանակություն վտանգավոր է առողջության համար. ուսումնասիրություն

Բժշկական The Lancet ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն, նույնիսկ շատ չնչին քանակությամբ ալկոհոլի օգտագործումը վտանգավոր է առողջության համար։

Եվրանյուզը գրում է, որ Վաշինգտոնի համալսարանի գիտնականների ուսումնասիրության համաձայն, աշխարհում յուրաքանչյուր երրորդ մարդը օգտագործում է սպիրտային ըմպելիք։ 2016 թվականին ալկոհոլը դարձել է հիվանդությունների զարգացման գլխավոր գործոնը և 15-49 տարեկան  տղամարդկանց և կանանց վաղաժամ մահվան պատճառ։

Բազմաթիվ մասնագիտացված պետական կազմակերպություններ խորհուրդ են տալիս  օգտագործել մեկ կամ երկու բաժակ գինի կամ գարեջուր՝ կարծելով, որ դա դրական է ազդում առողջության վրա։

«Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ալկոհոլի օգտակարության  աստիճանը զրո է»,- նշված է հոդվածում։

Գիտնականները գրում են, որ ալկոհոլի օգտագործումը «ապագա սերունդների առողջության համար սարսափելի հետևանքների» կհանգեցնի, քանի որ այսօր պետական մակարդակով ընդունված գործողությունների որևէ  ծրագիր չկա։

«Ալկոհոլն ազդում է առողջության վատթարացման վրա հատկապես տղամարդկանց շրջանում »,- նշում են ուսումնասիրության հեղինակները:

Placeholder
Ալկոհոլի ցանկացած քանակություն վտանգավոր է առողջության համար. ուսումնասիրություն