Հարավային Կորեայի նախկին նախագահի ազատազրկման ժամկետը երկարաձգել են մինչև 25 տարի
Իրավունք
12:14 24/08/2018
Աշխարհ

Հարավային Կորեայի նախկին նախագահի ազատազրկման ժամկետը երկարաձգել են մինչև 25 տարի

Վճռաբեկ դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կին Հեին դատապարտել է 25 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն։

Ավելի վաղ՝ ապրիլ ամսին, դատարանը վերջինիս դատապարտել էր 24 տարվա ազատազրկման։ Հաղորդվում է, որ Պակ Կին Հեն իր ընկերուհու՝ Չհվե Սուն Սիլի հետ տասնյակ միլիոնավոր դալարներ է վատնել։

Վճռաբեկ դատարանը նախկին նախագահի գործը վերանայել էր դատախազների պահանջով, որոնք նախկին դատավճիռը չափազանց մեղմ էին համարել։ Մեղադրող կողմը պահանջել էր նախկին քաղաքական գործչին դատապարտել 30 տարվա ազատազրկման և տուգանել 118.5 միլիարդ վոնով։

Placeholder
Հարավային Կորեայի նախկին նախագահի ազատազրկման ժամկետը երկարաձգել են մինչև 25 տարի