«Յուվենտուսի» բաժնետոմսերը 55,15 տոկոսով աճել են
Աշխարհում
14:41 25/08/2018
Աշխարհ

«Յուվենտուսի» բաժնետոմսերը 55,15 տոկոսով աճել են

Թուրինյան «Յուվենտուս» ակումբի բաժնետոմսերն աճել են 55,15 տոկոսով պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերից հետո։

Գազետա.ռու կայքը գրում է, որ Football Italia-ի տեղեկատվության համաձայն, այժմ «Յուվենտուսի» բաժնետոմսերի արժեքը կազմում է ավելի քան  1 եվրո մեկ հատը։

Պորտուգալացու անունով մարզաշապիկները շատ լավ վաճառվում են։ 

Հուլիսի 10-ին Ռոնալդուն մադրիդյան «Ռեալից» տեղափոխվել է «Յուվենտուս»։ Իտալիայում հարձակվողը ստանալու է տարեկան 30 միլիոն եվրո։  Իտալական ակումբը Ռոնալդուի համար վճարել է 100 միլիոն եվրո և  ևս 12 միլիոն՝ լրացուցիչ ծախսերի համար։

Placeholder
«Յուվենտուսի» բաժնետոմսերը 55,15 տոկոսով աճել են