Բեքհեմը հնարավոր է տուգանվի և զրկվի վարորդական իրավունքից
Իրավունք
14:14 25/08/2018
Աշխարհ

Բեքհեմը հնարավոր է տուգանվի և զրկվի վարորդական իրավունքից

Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը հնարավոր է զրկվի վարորդական իրավունքից։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Daily Mail-ին, գրում է, որ նրան մեղադրում են արագությունը գերազանցելու մեջ։

Լոնդոնի ոստիկանությունն արձանագրել է, որ Բեքհեմը 65 կմ/ժ արագության փոխարեն մեքենան վարել է 95 կմ/ժ արագությամբ։  Նախկին ֆուտբոլիստը  չի ընդունում իր մեղքը։

Այս գործով լսումները օգոստոսի 28-ին են նշանակված։ Մեղքն ապացուցելու դեպքում ֆուտբոլիստը կզրկվի վարորդական իրավունքից, նաև կստիպեն վճարել մեծ չափով տուգանք։

Placeholder
Բեքհեմը հնարավոր է տուգանվի և զրկվի վարորդական իրավունքից