Լևոն Արոնյանի 5-րդ անընդմեջ ոչ ոքին
Սպորտ
13:09 25/08/2018
Հայաստան

Լևոն Արոնյանի 5-րդ անընդմեջ ոչ ոքին

Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարում հայկական շախմատի առաջատար Լևեւոն Արոնյանը սև ֆիգուրներով ոչ ոքի է խաղացել  ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: 5 ժամից ավելի տևած պարտիան ավարտվել է 68-րդ քայլում: Այս մասին գրում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Ֆաբիանո Կարուանան սպիտակներով հաղթել է Սերգեյ Կարյակինին եւ 4 միավորով դարձավ միանձնյա առաջատար:

Լեւոն Արոնյանն ունի 3.5 միավոր և բաժանում է 2-5-րդ տեղերը: Նախորդ 5 տուրերում հայ գրոսմայստերն հաղթել էր ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, ինչպես նաև ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի, ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի ու աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ:

Placeholder
Լևոն Արոնյանի 5-րդ անընդմեջ ոչ ոքին