Բիթքոինի փոխարժեքն աճել է
Տնտեսություն
15:22 27/08/2018
Աշխարհ

Բիթքոինի փոխարժեքն աճել է

Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթի (կրիպտոարժույթ)՝  բիթքոինի փոխարժեքն աննշան արժևորվել է:  Այդ մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Coinmarketcap-ի տվյալներով՝  բիթքոինի փոխարժեքն աճել է 1,28%-ով՝ կազմելով 6,727 հազար դոլար: Կրիպտոարժույթների աճուրդների ծավալով ամենախոշոր Binance բորսայում բիթքոինի գինն ավելացել է 1,55%-ով՝ հասնելով  6,72 հազար դոլարի:

Ինչ վերաբերում է թվային այլ արժույթներին, ապա դրանց փոխարժեքը ևս բարձրացել է: Մասնավորապես,  Ethereum-ի փոխարժեքն աճել է 2,16%-ով և կազմել 279,27 դոլար, Ripple-ի փոխարժեքը՝  2,03%-ով և կազմել 0,329 դոլար,  իսկ Bitcoin Cash-ը թանկացել է 1,74%-ով՝ հասնելով 528,47 դոլարի:

Ըստ CoinMarketCap-ի՝  կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 217,5 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 53,2 տոկոսը:

 

Placeholder
Բիթքոինի փոխարժեքն աճել է