«Յոլա էթալու ռեժիմը պետք ա հանենք». Նիկոլ Փաշինյանը Գումի շուկայում  է
Տնտեսություն
13:20 27/08/2018
Հայաստան

«Յոլա էթալու ռեժիմը պետք ա հանենք». Նիկոլ Փաշինյանը Գումի շուկայում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գումի շուկա՝  ծանոթանալու գյուղմթերքի գներին: 
Նշենք, որ այս տարի  զգալի թանկացել է լոլիկն ու ձմերուկը:

Վարչապետը գյուղացիներից հետաքրքրվում է, թե ինչու է այս սեզոնին այդքան թանկ վաճառվում լոլիկը:  Գյուղացիներից մեկն ասում է՝ պատճառը երաշտն է, մյուսը՝ կարկուտը:

«Այս տարի շոգ էր, շոգը ամեն ինչ վառեց»,- ասում են գյուղացիները:

Վաճառողներից մեկը շնորհակալություն հայտնեց Փաշինյանին՝ ասելով. «Շնորհակալ ենք, որ բոլորին մի աչքով եք նայում»: Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց. «Առևտուրներդ  ընգել ա, էլ ինչի՞ համար եք շնորհակալ»: 

Վաճառողն ասաց, որ այդպես էլ է պատահում, իսկ մեկ այլ վաճառող արձագանքեց.  «Ոչինչ,  յոլա կեթանք մինչև դզվի»:

«Յոլա էթալու ռեժիմը պետք ա հանենք, էլ յոլա էթալ չկա, պիտի առաջ էթանք, ինչքան յոլա գնացինք հերիք ա», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողների հետ զրույցում էլ Նիկոլ Փաշինյանն ասաց,  որ գյուղացիների խոսքով՝  գների բարձացման համար կան տարբեր պատճառներ: 

«Համոզվեցի, որ օրինակ, պոմիդորի, վարունգի, սմբուկի և մի շարք այլ բանջարեղենի գներն այս սեզոնի համեմատ տարօրինակ բարձր են: Տարօրինակ է, որ այս սեզոնին ջերմոցի վարունգ և լոլիկ է հայտնվել շուկայում, քանի որ Հայաստանի համար մի քիչ անսովոր է, հիմա պետք է դաշտի բանջարեղեն լինի»,- նշեց վարչապետը:


Placeholder
«Յոլա էթալու ռեժիմը պետք ա հանենք». Նիկոլ Փաշինյանը Գումի շուկայում է