Հայկական գորգերի արտադրությունն  այս տարվա առաջին կիսամյակում 72.2%-ով աճել է
Տնտեսություն
10:00 27/08/2018
Հայաստան

Հայկական գորգերի արտադրությունն այս տարվա առաջին կիսամյակում 72.2%-ով աճել է

Հայկական գորգերի արտադրությունն այս տարի զգալի աճել է: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից: 

Կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի առաջին կիսամյակում  հանրապետությունում արտադրվել է 12.4 տոննա գորգեր և գորգեղեն, ինչը 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 72.2 տոկոսով:

Նշենք, որ նախորդ տարվա հունվար-հունիսին հանրապետությունում արտադրվել է 7.2 տոննա գորգ:

Հիշեցնենք, որ Հայաստանում գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրությունը  2017 թվականի ընթացքում հիմնականում անկման ցուցանիշներ էր գրանցում, սակայն տարեկան կտրվածքով գորգերի արտադրությունն աճել է։ Մասնավորապես,  նախորդ տարի հանրապետությունում արտադրվել է 19.8 տոննա գորգեր և գորգեղեն՝ 2016 թվականի համեմատ աճելով 10%-ով։

 

Placeholder