Մահացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Միրաքյանը
Մշակույթ
16:36 28/08/2018
Հայաստան

Մահացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Միրաքյանը

Կյանքի 80-րդ տարում մահացել է կինոօպերատոր, կինոռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Միրաքյանը:

Կինեմատոգրաֆիստների միությունից հայտնում են, որ հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների մասին լրացուցիչ կտեղեկացնեն։

Արմեն Միրաքյանը 1962-1966 թվականին սովորել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի օպերատորական բաժնում՝ Ալեքսանդր Գալպերինի և Մարգարիտա Պիլիխինայի դասարանում։ 1957 թվականից աշխատել է Հայֆիլմում, 2006 թվականից՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնում: 1974 թվականից Հայաստանի կինեմատոգրաֆիստների, 1978 թվականից՝ թատերական գործիչների միությունների անդամ է։

1965 թվականին ստեղծագործական պրակտիկան անցել է Անդրեյ Տարկովսկու «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմի նկարահանման խմբում, «Մոսֆիլմ», 1972 թվականին՝ «Սոյուզմուլտֆիլմ»-ում։ 1973 թվականին «Հայֆիլմում» նկարահանել է «Սխալ արտահայտություն» հայկական առաջին տիկնիկային մուլտֆիլմը։ Միրաքյանի հեղինակային մուլտֆիլմերը դարձել են հայկական տիկնիկային մուլտիպլիկացիայի հիմքը։
60 գեղարվեստական, վավերագրական, տիկնիկային ֆիլմերի հեղինակ է։
 

Placeholder
Մահացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Միրաքյանը