Դեն Բիլզերյանն Արցախում է
Տարածաշրջան
16:07 28/08/2018
Հայաստան

Դեն Բիլզերյանն Արցախում է

Հայտնի ամերիկահայ միլիոնատեր, պոկերի արքա Դեն Բիլզերյանը Արցախում է: Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն «Արցախպրեսին»  ասել էր, որ այս պահին պաշտոնական մակարդակով որևէ հանդիպում նախատեսված չէ:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղարել Դեն Բիլզերյանի հետ ու գրել. «Զրույցը կարծես ստացվում է»։

Արցախի նախագահի՝  հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանն էլ լուսանկար ու տեսանյութ է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում՝ հետևյալ գրառմամբ՝ «Այսօր ԱՀ ԱԱԾ ՀԶՈՐՆԵՐԻ հյուրն է Դեն Բիլզերյանը»։





Մամուլում հրապարակված տեղեկատվության համաձայն, Դեն Բիլզերյանը պատրաստվում է Արցախում մեծամասշտաբ ծրագիր իրականացնել, չի բացառվում, որ կայցելի շփման գիծ:

Հիշեցնենք, որ Դեն Բիլզերյանը Հայաստան է ժամանել օգոստոսի 27-ին։ Նա և նրա եղբայրը ՀՀ քաղաքացիություն են ստացել։
 

Placeholder
Դեն Բիլզերյանն Արցախում է