«Հրապարակ». ««Ելք» խմբակցությունում կարծես համաձայնության են եկել.  Խմբակցությունը կղեկավարի Լենա Նազարյանը
Օրվա մամուլ
10:47 29/08/2018
Հայաստան

«Հրապարակ». ««Ելք» խմբակցությունում կարծես համաձայնության են եկել. Խմբակցությունը կղեկավարի Լենա Նազարյանը

«Հրապարակ». Թերթը գրում է. ««Ելք» խմբակցությունում կարծես համաձայնության են եկել խմբակցության ղեկավարի  շուրջ և աշնանային նստաշրջանի մեկնարկին՝ գուցե սեպտեմբերին, ղեկավար կընտրեն։

Հիշեցնենք, որ ղեկավարը մինչ վարչապետ դառնալը Նիկոլ Փաշինյանն էր, ապա «Ելք»-ում տևական ժամանակ չէին կարողանում ղեկավար ընտրել, քանի որ հավակնություն ուներ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Սակայն Փաշինյանի թիմում կարծում են, որ խմբակցության ղեկավարը պետք է «ՔՊ»-ից լինի։ Բացի այդ, կարծում են, որ իրենց գործընկերները հեղափոխության շրջանում իրենց լավ չեն պահել և կորցրել են իրենց հետ իշխանությունը կիսելու շանսը։

Նախնական տեղեկություններով, «Ելք» խմբակցության ղեկավար կընտրվի «ՔՊ»-ից Լենա Նազարյանը, ինչը նշանակում է, որ Էդմոն Մարուքյանը զիջել է դիրքերը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Հրապարակ». ««Ելք» խմբակցությունում կարծես համաձայնության են եկել. Խմբակցությունը կղեկավարի Լենա Նազարյանը