Սիրիայում հակամարտության մասին ֆիլմի թրեյլերը
Մշակույթ
12:58 29/08/2018
Աշխարհ

Սիրիայում հակամարտության մասին ֆիլմի թրեյլերը

Թողարկվել է Սիրիայի հակամարտության մասին «Մասնավոր պատերազմ» ֆիլմի թրեյլերը։ korrespondent.net-ի հաղորդմամբ, ֆիլմի արտադրությամբ զբաղվում է Aviron Pictures ընկերությունը։ Ֆիլմի հիմքում ընկած է ռազմական թղթակից Մերի Քոլվինի իրական պատմությունը, ով տեսանյութեր էր պատրաստում Sunday Times  թերթի համար։ Ֆիլմում գլխավոր դերակատարուհին Ռոզամունդ Փայկն է։

Թղթակիցը լուսանկարիչ Փոլ Քոնրոյի հետ գնում է սիրիական Հոլմս, որտեղ քաղաքացիական պատերազմ էր ընթանում։

Քոլվինն աշխարհում հայտնի է որպես ռազմական թղթակից։ «Թեժ կետերից» մեկն այցելության ժամանակ նա զրկում է աչքից։ 2012 թվականին նա զոհվել է Հոլմսի պաշարման ժամանակ։

Ֆիլմի ռեժիսորն  է Մեթյու Հայնեմանը։ Ֆիլմի պրեմիերան կայանալու է նոյեմբերի 2-ին։

Placeholder
Սիրիայում հակամարտության մասին ֆիլմի թրեյլերը