Այս ամառ հանրապետությունում էլեկտրաէներգիայի սպառումն աննխադեպ է եղել. Նախարար
Տնտեսություն
12:43 29/08/2018
Հայաստան

Այս ամառ հանրապետությունում էլեկտրաէներգիայի սպառումն աննխադեպ է եղել. Նախարար

Այս տարվա ամռան ամիսներին հանրապետությունում էլեկտրաէներգիայի սպառումն աննխադեպ է եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը, ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

«Անկախ Հայաստանի պատմության մեջ երբևէ չէր եղել, որ ամռան ամիսներին հանրապետությունում էլեկտրաէներգիայի ներքին սպառումն օրական հասնի  1030 մեգավատի», - նշեց նախարարը՝ հավելելով, որ դա հիմնականում պայմանավորված է շոգ եղանակով:

Ըստ նրա՝ նման ցուցանիշ հիմնականում գրանցվում է Նոր տարվա օրերին:

Արթուր Գրիգորյանի խոսքով՝  իրենց համար լուրջ խնդիր էր այդ իրավիճակում  տրամադրել որակյալ ծառայություններ, հատկապես, որ այդ ժամանակահատվածում ատոմակայանը չէր աշխատում:

«Մեր փորձառու մասնագետների և անձնակազմի ճիշտ կազմակերպված աշխատանքի արդյունքում մենք ոչ մի խափանում չունեցանք», - նշեց նախարարը:

 

Placeholder
Այս ամառ հանրապետությունում էլեկտրաէներգիայի սպառումն աննխադեպ է եղել. Նախարար