Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդիկ՝ ըստ Forbes-ի
Տնտեսություն
18:42 30/08/2018
Աշխարհ

Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդիկ՝ ըստ Forbes-ի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  գլխավորել է  Forbes հանդեսի Ռուսաստանի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկը: Նման վարկանիշ առաջին անգամ է հրապարակվում, գրում է Լենտա.ռու-ն:

Ըստ հեղինակների՝ պետության ղեկավարը «ավտոմատ կերպով» արժանի է զբաղեցնել առաջին հորիզոնականը,  քանի որ նա աշխարհի ամենազդեցիկ մարդկանց ցուցակում զբաղեցնում է երկրորդ տեղը , որը կազմել է Forbes ամսագրի ամերիկյան տարբերակը:

Երկրորդ հորիզոնականում հայտնվել է «Խնայբանկի» վարչության նախագահ Գերման Գրեֆը, երրորդ տեղում՝ «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը: Առաջին տասնյակում ընդգրկվել են վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ հինգերորդ հորիզոնական, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը՝ ութերորդ հորիզոնական: 

Ըստ Forbes-ի՝ ցուցակը կազմելիս հաշվի են առնվել աշխատակիցների թիվը և ընկերության շահույթի չափը, մարդկանց  կյանքի վրա անմիջականորեն ազդելու հնարավորությունը, ինչպես նաև՝ նախագահի հետ մտերմության աստիճանը:

Նշենք, որ Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշում ընդգրկվել է նաև Սամվել Կարապետյանը: Վարկանիշային աղյուսակում գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը զբաղեցրել է 95-րդ հորիզոնականը:

Placeholder
Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդիկ՝ ըստ Forbes-ի