«Իրավաբանական աղբ է». Ռոբերտ Քոչարյանն՝ իր դեմ հարուցված քրգործի մասին
Քաղաքական
12:44 31/08/2018
Հայաստան

«Իրավաբանական աղբ է». Ռոբերտ Քոչարյանն՝ իր դեմ հարուցված քրգործի մասին

ՀՀ երկրորդ նախգահ Ռոբերտ Քոչարյանը  «Sputnik Արմենիա»-ին տված հարցազրույցում  «իրավաբանական աղբ» է որակել Մարտի 1-ի գործով իրեն առաջադրված մեղադրանքը:

«Իմ նկատմամբ հարուցված քրեական գործը 10 զոհի հետ որևէ կապ չունի։ Դա հայտարարեց նաև քննչական մարմնի ղեկավարը։ Իմ քրեական գործը կապված է մի մեղադրանքի հետ, որի մեջ չկա ո՛չ տրամաբանություն, ո՛չ էլ իրավական հիմք։ Ցավոք, ես չեմ կարող մանրամասն խոսել քրեական գործի մասին, այն պարզ պատճառով, որ դա համարվում է նախաքննական գաղտնիք, որը տվյալ պահին, իմ կարծիքով, աբսուրդ է։ Եվ մենք բազմիցս դիմել ենք, նաև` հրապարակային, որ հանեն այդ գաղտնիությունը, և թե՛ մենք, թե՛ մեղադրող կողմը հնարավորություն ունենանք բարձրաձայն խոսելու այդ գործի էության մասին»,-ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ չկա այդտեղ քրեական գործ, չկան հիմնավորումներ, այսպես ասենք` իրավաբանական աղբ է, ոչ թե քրեական գործ:

Placeholder
«Իրավաբանական աղբ է». Ռոբերտ Քոչարյանն՝ իր դեմ հարուցված քրգործի մասին