Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Օրվա մամուլ
10:51 01/09/2018
Հայաստան
«Հրապարակ». «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար կմրցեն, որոշ դեպքերում՝ խիստ աբսուրդ թեկնածուներ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու վերջնաժամկետը: Մեր տեղեկություններով՝ 35-ից ավելի դիմում է ստացվել, որոնց շարքում կան ամենահավանական և անհավանական թեկնածուներ՝ սկսած պաշտոնյաներից, վերջացրած գործարարներով։ Նաև՝ շարքային քաղաքացիներ, որոշ դեպքերում՝ խիստ աբսուրդ թեկնածուներ:
Հիմնադրամից հրաժարվեցին բացահայտել դիմումատուների ինքնությունը՝ նշելով, որ այդ ամենը գաղտնի է: Հիմնադրամի նախագահին կընտրեն սեպտեմբերի 10-ին՝ մրցութային հանձնաժողովի կողմից, որի ղեկավարն է հիմնադրամի Ֆրանսիայի ատենապետ Պետրոս Թերզյանը։ Կազմում ընդգրկված է 5 հոգի՝ ներկայացուցիչներ ՀՀ նախագահի, վարչապետի, Արցախի նախագահի կողմից, բարերար և այլն»։
Մանրամասները թերթի այօրվա համարում:
Placeholder