«Փաստ». Ցայտնոտային վիճակ ոստիկանության համակարգում
Օրվա մամուլ
10:39 01/09/2018
Հայաստան

«Փաստ». Ցայտնոտային վիճակ ոստիկանության համակարգում

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստի» աղբյուրների հավաստմամբ, վերջին շրջանում կտրուկ աճել է այն ոստիանների թիվը, ովքեր ցանկանում են լքել համակարգը: Մեր տեղեկություններով՝ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն անձամբ է շրջում ոստիկանության տարբեր կառույցներով՝ նման մտադրություն ունեցողներին հորդորելով չգնալ այդ ծայրահեղ քայլին և չկազմաքանդել համակարգը:

Բանն այն է, որ հրահանգված է վերջ տալ «լևի» եկամուտ ստանալու պրակտիկային, իսկ չնչին աշխատավարձ ստացող ոստիկանները հրաժարվում են այդ գումարով աշխատել, քանի որ չեն կարողանում «ընտանիք պահել»...
 
Ի դեպ, այդ վիճակի ամենաընդգծված արտացոլումն է հենց ճանապարհային ոստիկանների «անհավես» աշխատանքը, որը բոլորի աչքի առջև է:
Քանի որ հաջորդ տարի ևս ոստիկանների աշխատավարձի ավելացում չի ակնկալվում, համակարգում ցայտնոտ է սկսվել: Օսիպյանը բոլորին հորդորել է աշխատել, մինչև տեսնեն՝ ինչ է լինելու...»:
 
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Placeholder
«Փաստ». Ցայտնոտային վիճակ ոստիկանության համակարգում