Ռոնալդուն չի մասնակցել ՈՒԵՖԱ-ի արարողությանը Մոդրիչի հաղթանակի պատճառով
Աշխարհում
16:00 01/09/2018
Աշխարհ

Ռոնալդուն չի մասնակցել ՈՒԵՖԱ-ի արարողությանը Մոդրիչի հաղթանակի պատճառով

«Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցել Մոնտե Կառլոյում ՈՒԵՖԱ-ի մրցանակների հանձնման արարողությանը այն պատճառով, որ նախօրեին իմացել է, որ Լուկա Մոդրիչը ճանաչվել է Եվրոպայի լավագույն  ֆուտբոլիստ։

vesti.ru-ն, հղում անելով ESPN-ին, գրում է, որ նախապես պորտուգալացին նախատեսել էր   մասնակցել արարողությանը և նույնիսկ իր և իր մերձավորների համար մի քանի տեղ էր ամրագրել։ Արարողության օրը նա իմացել է, որ գլխավոր մրցանակի հաղթողն է «Ռեալից» նախկին խաղընկերը և որոշել է չմասնակցել։

Չեն օգնել նաև «Յուվենտուսի» ներկայացուցիչների զանգերը, ովքեր իմացել են Ռոնալդուի որոշման մասին։

Placeholder
Ռոնալդուն չի մասնակցել ՈՒԵՖԱ-ի արարողությանը Մոդրիչի հաղթանակի պատճառով