Հայաստանում ծխախոտի արտադրությունը 9.1%-ով աճել է
Տնտեսություն
18:19 01/09/2018
Հայաստան

Հայաստանում ծխախոտի արտադրությունը 9.1%-ով աճել է

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-հուլիսին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2017թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 9.1%-ով:

Ըստ վիճակագրության՝ 2018 թվականի յոթ ամիսներին Հայաստանում արտադրվել 15 582.4 մլն հատ սիգարետ, իսկ 2017թ-ի  նույն ժամանակահատվածում՝  14 283.5 մլն  հատ:

Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը մշակող արդյունաբերությունում կազմել է 14.3%:

Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց  շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%:  Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է:

 

Placeholder
Հայաստանում ծխախոտի արտադրությունը 9.1%-ով աճել է