Հայաստանում առաջին անգամ ցուցադրվելու է  Մարտիրոս Սարյանի «Գազելներ» նկարը
Մշակույթ
13:09 01/09/2018
Հայաստան

Հայաստանում առաջին անգամ ցուցադրվելու է Մարտիրոս Սարյանի «Գազելներ» նկարը

Առաջին անգամ Հայաստանում` Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, կազմակերպվող «Սարյանը և Ֆրանսիան»  ցուցահանդեսում կներկայացվի Մարտիրոս Սարյանի հայտնի «Գազելներ» նկարը Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուից, ինչը հնարավոր է դարձել ամերիկահայ բարերար՝ տիկին Հայկուշ Քոհլերի մեկենասության շնորհիվ: Այս մասին տեղեկանում ենք տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջից։ 

Նշենք, որ «Սարյանը և Ֆրանսիան» ցուցահանդեսը կայանալու է սեպտեմբերի 19-ից նոյեմբերի 14-ը, նվիրված է Հայաստանում ֆրանկոֆոնիայի գագաթնաժովին։

Ավելի վաղ Panorama.am-ը գրել էր, որ նույն ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ Հայաստանում  կներկայացվի Վարպետի փարիզյան շրջանի (1926-1928) «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս» (1927թ.) զարմանալի պատմություն ունեցող կտավը։ 

Լուսանկարները Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջից։ 

 

 

Placeholder
Հայաստանում առաջին անգամ ցուցադրվելու է Մարտիրոս Սարյանի «Գազելներ» նկարը