Երևանում կանցկացվի լողափնյա վոլեյբոլի Օլիմպիական վարկանշային մրցաշար
Սպորտ
11:53 01/09/2018
Հայաստան

Երևանում կանցկացվի լողափնյա վոլեյբոլի Օլիմպիական վարկանշային մրցաշար

Երևանում կանցկացվի Արևելյան Եվրոպայի երկրների վոլեյբոլի տղամարդկանց Օլիմպիական վարկանշային մրցաշար, որը կմեկնարկի սեպտեմբերի 7-ին և կեզրափակվի սեպտեմբերի 9-ին։ Մրցաշարին մասնակցելու է 14 թիմ:

Դրանցից 8-ը կմասնակցի միանգամից հիմնական փուլին, իսկ 6 թիմ պայքարը կսկսի որակավորման փուլից։ Մրցաշարին մասնակցող թիմերը 5 երկրներից են՝ Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Լատվիա և Բելառուս։ Արևելյան Եվրոպայի երկրների առաջնության եզրափակիչ փուլը կկայանա Սոչիում:

 

Placeholder
Երևանում կանցկացվի լողափնյա վոլեյբոլի Օլիմպիական վարկանշային մրցաշար