«Արսենալ»-ը՝ Մխիթարյանի Ադրբեջան մեկնելու հարցի մասին
Աշխարհում
14:52 03/09/2018
Հայաստան

«Արսենալ»-ը՝ Մխիթարյանի Ադրբեջան մեկնելու հարցի մասին

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ նշել է, որ ֆուտբոլիստների անվտանգությունն առաջնահերթ է:  Նշենք, որ Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլում պետք է հանդիպի Ադրբեջանի «Ղարաբաղին», և հիմա քննարկվում է Հենրիխ Մխիթարյանի Բաքու մեկնել-չմեկնելու հարցը:

Evening Standard-ի ներկայացրած հայտարարության մեջ ասված է. «Թիմի ֆուտբոլիստների անվտանգությունը մեզ համար միշտ էլ առաջնահերթ է եղել: Մենք կքննարկենք Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը, կխոսենք ֆուտբոլիստի հետ, որից հետո վերջնական որոշում կկայացնենք»։

Ադրբեջանում «Ղարաբաղ»-ի ու «Արսենալ»-ի հանդիպումը կկայանա հոկտեմբերի 4-ին:

 

Placeholder
«Արսենալ»-ը՝ Մխիթարյանի Ադրբեջան մեկնելու հարցի մասին