Հնդկաստանում ավարտում են աշխարհում ամենաբարձր արձանի կառուցումը
Մշակույթ
17:48 04/09/2018
Աշխարհ

Հնդկաստանում ավարտում են աշխարհում ամենաբարձր արձանի կառուցումը

Հնդկաստանի Գուջարատ նահանգում ավարտվում է արձանի կառուցման աշխատանքները, որն աշխարհում ամենաբարձրն է լինելու։ Նյուզռու.քոմը գրում է, որ բարձրությունը լինելու է 182 մետր, որը երկու անգամ բարձր է Նյու Յորքի Ազատության արձանից։ Պատվանդանի հետ միասին բարձրությունը 240 մետր է։ 

Այս մեծ հուշարձանը մարմնավորում է «Հնդկաստանի անկախության համար պայքարողը» Սարդար Պատելի պատկերը։

Արձանի կառուցման համար հնդկական կառավարությունը ծախսել է շուրջ 430 միլիոն դոլար։ Այս նախագիծը, որի  գաղափարի հեղինակը վարչապետ Նարենդրա Մոդին է, բազմաթիվ անգամ քննադատության է ենթարկվել։

Placeholder
Հնդկաստանում ավարտում են աշխարհում ամենաբարձր արձանի կառուցումը