Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում
Սպորտ
16:17 04/09/2018
Հայաստան

Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը:

Հարցին, թե ինչպես է համատեղելու ԱԱԾ-ի և ՀՖՖ-ի նախագահի պաշտոնները, ԱԱԾ տնօրենը նշեց, որ պաշտոնների համատեղումը կկարողանա արդյունավետ իրականացնել. «Ժամանակը ցույց կտա, որ չի խանգարի: Ոչ ազգային անվտանգությունը կտուժի, ոչ էլ ֆեդերացիայի աշխատանքները»:

Արթուր Վանեցյանը հայտնեց, սեպտեմբերի 22-ին՝ ՀՖՖ-ի նախագահի ընտրության օրը,   կներկայացնի իր ծրագրերը:  Ըստ նրա՝  ոլորտում արդեն որոշակի ուսումնասիրություններ արել է, և որպես առաջնահերթություն համարում է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, ինչի համար և հիմքեր, և ռեսուրսներ կան. «Ֆուտբոլի ֆեդերացիան բավականին ինքնաբավ կազմակերպություն է: Այն, ինչ ունենք, արդյունավետ օգտագործելու դեպքում կարող ենք լուրջ արդյունքներ արձանագրել»:

 

Placeholder
Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում