Ավարտվել է Հյուսիս-Հարավի Տրանշ 2 հատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը. նախարար
Տնտեսություն
11:50 04/09/2018
Հայաստան

Ավարտվել է Հյուսիս-Հարավի Տրանշ 2 հատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը. նախարար

«Ամբողջությամբ ավարտվել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 2 հատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով պաշտոնավարման 100 օրը՝ հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը։

Նախարարը նշեց, որ Տրանշ 3-ում ավարտվել և Ասիական զարգացման բանկի հաստատմանն է ներկայացվել նոր ուղեգիծը, այստեղ ևս ամբողջությամբ ավարտվել են հողերի օտարման աշխատանքները, իսկ Տրանշ 4-ում այժմ մեկնարկել է նախագծային աշխատանքների մրցույթը։

Ինչ վերաբերում է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհահատվածին, Աշոտ Հակոբյանն ասաց, որ մինչև սեպտեմբերի 15 կավարտվի 38,45 կմ ճանապարհի շինարարությունը ամբողջությամբ, որն արժե 3,1 մլրդ դրամ։

Նրա խոսքով՝ հաջողությամբ իրականացվում են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող կենսական նշանակության ճանպարհների բարելավման ծրագրերը։

«Ընթացքի մեջ են նաև շուրջ 62.3 կմ ընդհանուր երկարությամբ 10 ճանապարհի վերականգնման աշխատանքները։ Ծախսվել է 3.1 մլրդ ՀՀ դրամ կամ 2018 թ. համար նախատեսված ծավալի 50 տոկոսը»,- հավելեց նախարարը։


 

Placeholder
Ավարտվել է Հյուսիս-Հարավի Տրանշ 2 հատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը. նախարար