Մեսի․ Պետք է աշխատեմ տասնմեկ մետրանոց հարվածների վրա
Աշխարհում
18:37 05/09/2018
Հայաստան

Մեսի․ Պետք է աշխատեմ տասնմեկ մետրանոց հարվածների վրա

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին պատմել է, թե խաղային որ բաղադրիչի վրա ավելի շատ կցանկանար աշխատել։

«Պետք է ավելի շատ աշխատեմ տասնմեկ մետրանոց հարվածների իրացման վրա, որպեսզի արդյունավետ լինեմ։ Մեկ այլ բան է մարզումների ժամանակ ճիշտ հարվածելը, մեկ այլ բան է նույնը կատարել  հանդիպումների ժամանակ։ Քեզ վրա շատ հանգամանքներ կարող են ազդել։ Դու կարող ես հստակ ծրագրել, թե ինչպես պետք է հարվածես, սակայն այն իրագործելը միշտ չէ, որ ստացվում է։

Այսօր դարպասապահներն այնպիսի հարվածներ են ետ մղում, որ նախկինում հնարավոր չէր որսալ»,- Sport.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Մեսին։

Իր կարիերայի ընթացքում արգենտինացի ֆուտբոլիստը  88 տասնմեկ մետրանոցներից հաջող է իրացրել 71-ը։

Placeholder
Մեսի․ Պետք է աշխատեմ տասնմեկ մետրանոց հարվածների վրա