Բիթքոինի փոխարժեքը շարունակում է աճել
Տնտեսություն
17:08 05/09/2018
Աշխարհ

Բիթքոինի փոխարժեքը շարունակում է աճել

Կրիպտոարժույթի՝   բիթքոինի փոխարժեքը շարունակում է աճել, գրում է ՌԻԱ Նովոստին:

Coinmarketcap-ի տվյալներով՝  բիթքոինի փոխարժեքն աճել է 1,18%-ով՝ կազմելով 7,37 հազար դոլար: Կրիպտոարժույթների աճուրդների ծավալով ամենախոշոր Binance բորսայում բիթքոինի գինն ավելացել է 1,31%-ով՝ հասնելով  7,37 հազար դոլարի:

Ինչ վերաբերում է թվային այլ արժույթներին, ապա Ethereum-ի փոխարժեքը նվազել է 0,72%-ով և կազմել 284,19 դոլար, Ripple-ի փոխարժեքը՝  0,72%-ով և կազմել 0,33 դոլար,  իսկ Bitcoin Cash-ը թանկացել է 0,11%-ով՝ հասնելով 627,93 դոլարի:

Ըստ CoinMarketCap-ի՝  կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 239 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի շուրջ 53 տոկոսը:

Placeholder
Բիթքոինի փոխարժեքը շարունակում է աճել