Պոգբան Մոուրինյոյի հետ հաշտվել է
Աշխարհում
18:37 06/09/2018
Աշխարհ

Պոգբան Մոուրինյոյի հետ հաշտվել է

Անգլիական «Մանչեսթր Յունայթեդ»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան  մտադիր չէ  ձմռանը հեռանալ ակումբից։ Գազետա.ռու կայքը գրում է, որ The Daily Mirror-ի տեղեկությամբ 2018 թ. աշխարհի չեմպիոնը պայմանավորվել է հաշտվել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ։

Պոգբայի և մարզչի փոխհարաբերությունները դեռ հեռու են ցանկալիից, բայց ֆուտբոլիստը խոստացել է, որ չի դնի  այլ ակումբ տեղափոխվելու հարցը առնվազն մինչև ամառ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կիսապաշտպանով հետաքրքրված է իսպանական «Բարսելոնա» և իտալական «Յուվենտուս» ակումբները։

Օգոստոսի սկզբին հաղորդվել էր, որ «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան  ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խնդրանքը չի կատարել՝ ժամանակից շուտ ավարտել արձակուրդը։«Կարմիր սատանաների» գլխավոր  մարզիչը ծայրահեղ  դժգոհ էր մնացել Պոգբայի որոշումից։ 

Placeholder
Պոգբան Մոուրինյոյի հետ հաշտվել է