Թուրքիայում հայ շախմատիստները հաջող են մեկնարկել
Սպորտ
13:45 06/09/2018
Հայաստան

Թուրքիայում հայ շախմատիստները հաջող են մեկնարկել

Թուրքիայում մեկնարկել է մինչև 20 տարեկանների երիտասարդների և աղջիկների շախմատի աշխարհի առաջնությունը:  Sport.panorama.am-ը հայտնում է, որ մրցաշարին մասնակցում է 165 շախմատիստ: Ստուգատեսում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ:

Մեկնարկային տուրը հաղթանակով են սկսել Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը, իսկ Հայկ Մարտիրոսյանն ու Մանուել Պետրոսյանը խաղաղ ելք են կնքել: Այսօր տեղի կունենա մրցաշարի երկրորդ տուրը: Աշխարհի առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 16-ին:

Placeholder
Թուրքիայում հայ շախմատիստները հաջող են մեկնարկել