Մարտի 1-ի դեպքերի ժամանակ ցուցարարների մոտ զենք-զինամթերք չեմ տեսել. Օսիպյան
Իրավունք
13:05 06/09/2018
Հայաստան

Մարտի 1-ի դեպքերի ժամանակ ցուցարարների մոտ զենք-զինամթերք չեմ տեսել. Օսիպյան

«Մարտի 1-ի գործով կան ոստիկաններ, որոնք ընդգրկված են եղել տարբեր ստորաբաժանումներում, բայց դա չի նշանակում, որ բոլորը ենթակա են պատասխանատվության, կամ, առհասարակ, ենթակա են պատասխանատվության»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործի շրջանակներում ոստիկանների ներգրավվածության հարցին:

«Փաստաթղթեր կեղծվել են, թե ոչ չեմ կարող ասել, Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում կներկայացնի»,- նշեց նա՝ միաժամանակ հավելելով, որ փաստաթուղթ կեղծելը քրեորեն պատժելի արարք է, իսկ թե ով է արել այդպիսի բան՝ չի կարող ասել։

Վալերի Օսիպյանը նաև ասաց, որ մարտի 1-ին  ինքն էլ հարյուրավոր այլ ոստիկանների հետ հերթապահել է, սակայն ցուցարարների մոտ զենք-զինամթերք չի տեսել: «Բայց  փայտեր և այլն բոլորս էլ տեսել ենք, իսկ զենք-զինամթերք չեմ տեսել: Այդ հարցերն ուղղեք այն մարդկանց, ովքեր այդ օրերին եղել են իմ վերադասները»,- ընդգծեց ոստիկանապետը:

 

Placeholder
Մարտի 1-ի դեպքերի ժամանակ ցուցարարների մոտ զենք-զինամթերք չեմ տեսել. Օսիպյան