Միխայիլովյան թատրոնը բացում է նոր թատերաշրջանը Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետով
Մշակույթ
11:47 07/09/2018
Աշխարհ

Միխայիլովյան թատրոնը բացում է նոր թատերաշրջանը Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետով

Սանկտ Պետերբուրգի Միխայիլովյան թատրոնը այսօր բացում է նոր՝ 186-րդ թատերաշրջանը՝ բեմ վերադարձնելով Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը։ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ բեմադրիչն է պետերբուրգչի  խորեոգրաֆ Գեորգի Կովտունը։ 

««Սպարտակ» բալետով  մեծացել է Միխայիլովյան թատրոնի հանդիսատեսի մի ամբողջ սերունդ և դադարից հետո  բեմադրությունը վերադառնում է խաղացանկ։ Ես այս որոշումն ընդունել է, որպեսզի մեր թատրոնի հավատարիմ երկրպագուն կարողանա հիշել իր առաջին սերը, կրկին զգալ այս եզակի և շատ տպավորիչ բալետի հզոր էներգիան»,- իր նախաձեռնությունը մեկնաբանել է Միխայիլովյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Կեխմանը։

Առաջին պրեմիերայից տաս տարի անց խորեոգրաֆ Գեորգի Կովտունը գտել է նոր գույներ, արմատապես փոխել է որոշ տեսարաններ։ Սեպտեմբերին-դեկտեմբերին նախատեսված է տաս ցուցադրություն։ Սեպտեմբերյան առաջին երկու ներկայացման տոմսերը դեռ ամռանն ամբողջությամբ վաճառվել էին։ 

Արամ Խաչատրյանը «Սպարտակ»  բալետն գրել է  1954-ին, լիբրետոն՝ Նիկոլայ Վոլկովի։ Լիբրետոյի հիմք է ծառայել Ռաֆաելլո Ջովանյոլիի«Սպարտակ» վեպը։ Առաջին անգամ բեմադրվել է 1956 թվականի դեկտեմբերի 27-ին Լենինգրադի օպերայի և բալետի Մարիինյան թատրոնում։ 1959 թվականին բալետն արժանացել է ԽՍՀՄ Լենինյան մրցանակի։

Placeholder
Միխայիլովյան թատրոնը բացում է նոր թատերաշրջանը Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետով