Մահացել է դերասանուհի Լիզ Ֆրայզերը
Մշակույթ
19:09 07/09/2018
Աշխարհ

Մահացել է դերասանուհի Լիզ Ֆրայզերը

Լոնդոնում 89 տարեկանում մահացել է կատակերգակ դերասանուհի Լիզ Ֆրայզերը: Այդ մասին Twitter-ում հայտնել է British Comedy Society-ն, գրում է ՌԻԱ Նովոստին:

Իր կարիերայի ընթացքում դերասանուհին հանդես է եկել 80-ից ավելի դերով:

1955-1956 թթ-ին Ֆրայզերը նկարահանվել է բրիտանական առաջին սերիալում: Խաղացել է այնպիսի ֆիլմերում և սերիալներում, ինչպիսիք են՝ «Միսս Մարփլ. Նեմեզիդա», «Թագավորական դատարան», «Լեդին և ավազակը», «Ամեն ինչ կարգին է, Ջեկ», «Զուտ անգլիական սպանություններ», «Դատավոր Ռամփոլը», «Մասնավոր դետեկտիվի արկածները»:

Placeholder
Մահացել է դերասանուհի Լիզ Ֆրայզերը