«Նոր ալիք». Գևորգ Հարությունյանը «Կյանք ու կռիվ» երգով կրկին արժանացել է առավելագույն միավորի
Օրվա թեմա
10:15 07/09/2018
Հայաստան

«Նոր ալիք». Գևորգ Հարությունյանը «Կյանք ու կռիվ» երգով կրկին արժանացել է առավելագույն միավորի

Նախօրեին՝  «Նոր ալիք-2018» երաժշտական մրցույթի երկրորդ մրցույթային օրը, մասնակիցները կատարել են իրենց երկրների հիթերը։ Հայաստանը ներկայացնող  Գևորգ Հարությունյանը հանդես է եկել «Կյանք ու կռիվ» երգով՝ ստանալով առավելագույն՝ 100 միավոր։ Գ. Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղաղադրել է իր ելույթը։

Հիշեցնենք, որ առաջին մրցութային օրը Գևորգը կատարել էր Լաուրա Պերգոլիցի  (Laura Pergolizzi) «Lost on You» երգը՝ կրկին ստանալով առավելագույն 100 միավոր։

Մրցութային երրորդ օրը մրցույթի մասնակիցները ներկայացնելու են  իրենց սեփական երգացանկից կատարում: Առավելագույն 100 միավոր ստացել է միայն Գ. Հարությունյանը։

Մասնակիցները գնահատվում են ժյուրիի 10 անդամի կողմից, ովքեր մասնակիցներին գնահատում են 10-միավորային սանդղակով։

Մրցույթին մասնակցում է 15 կատարող Ռուսաստանից, Իտալիայից, Մալթայից, Հունաստանից, Ադրբեջանից, Կանադայից, Ղազախստանից, Ուկրաինայից, Բուլղարիայից։

«Նոր ալիք-2018»-ը  մեկնարկել է սեպտեմբերի 4-ին, կշարունակվի մինչև սեպտեմբերի 9-ը։

Placeholder
«Նոր ալիք». Գևորգ Հարությունյանը «Կյանք ու կռիվ» երգով կրկին արժանացել է առավելագույն միավորի