Նիկոլ Փաշինյանը` եկամտային հարկի առաջարկվող փոփոխությունների մասին
Քաղաքական
15:12 06/09/2018
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը` եկամտային հարկի առաջարկվող փոփոխությունների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրեց  եկամտային հարկի մասով առաջարկվող փոփոխությունները:

Վարչապետը հիշեցրեց, որ ներկայումս գործում է եկամտային հարկի հարկման 3 սանդղակ: Այժմ, ըստ նրա, առաջարկվում է երեքի փոխարեն ձևավորվել երկու սանդղակ:

Մասնավորապես, առաջարկվում է  մինչև 250 հազար դրամ եկամուտ ունեցողները վճարեն 20 տոկոս եկամտային հարկ, իսկ 250-ից դրամից ավելի ստացողները՝ 25 տոկոս:

Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ այս պարագայում կունենանք եկամտային հարկի շոշափելի նվազում, ինչն, իրենց կարծիքով, որոշակի դրական էֆեկտ կունենա:

«Այս տարբերակի առավելությունն այն է, որ սա սոցիալական արդարության կանոններին ավելի համապատասխան է: Այս առումով այն կարող է առաջին հայացքից ավելի գրավիչ լինել»,- ընդգծեց նա:

Երկրորդ տարբերակով էլ առաջարկվում է սահմանել 23 տոկոս համահարթ եկամտահարկ, շահութահարկ և դիվիդենտային հարկ. «Այսինքն՝ ունենալ այնպիսի հարկային համակարգ, որ եկամտահարկը բոլոր չափի աշխատավարձերի համար լինի 23 տոկոս»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Placeholder
Նիկոլ Փաշինյանը` եկամտային հարկի առաջարկվող փոփոխությունների մասին