Հանդիպումից հետո. Պուտինը կգնա Ադրբեջան, Փաշինյանը՝  Փարիզ
Քաղաքական
12:45 07/09/2018
Աշխարհ

Հանդիպումից հետո. Պուտինը կգնա Ադրբեջան, Փաշինյանը՝ Փարիզ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան: Այս մասին Իզվեստիային ասել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Նրա խոսքով, այցերը լինելու են սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում: Սեպտեմբերի վերջին Պուտինը այց կկատարի Ադրբեջան: Բացի այդ սեպտեմբերի 27-28-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ երկրների առաջնորդների հանդիպմանը: Հոկտեմբերին նախատեսված է Պուտինի այցը Ուզբեկստան:

Մինչև տարեվերջ Ռուսաստանը կընդունի եռակողմ գագաթաժողովը՝ ՌԴ, Իրանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ:

Իսկ թե ինչ ծրագրեր ունի ՀՀ վարչապետը՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

«Առաջիկա ուրբաթ օրը Փաշինյանը կլինի Փարիզում: Կեսօրին նա կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ»,- ասաց նա:

Սեպտեմբերի 14-ին Փաշինյանը հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կքննարկվեն Հայաստանի ներքաղաքական իրադրությունը, ինչպես նաև ֆրանսահայ համայնքին առնչվող հարցեր:

 

Placeholder
Հանդիպումից հետո. Պուտինը կգնա Ադրբեջան, Փաշինյանը՝ Փարիզ