Հայ երեխաների արտաքսման հարցը ՄԻՊ-ը քննարկել է Նիդերլանդների գործընկերոջ հետ
Իրավունք
10:00 08/09/2018
Հայաստան

Հայ երեխաների արտաքսման հարցը ՄԻՊ-ը քննարկել է Նիդերլանդների գործընկերոջ հետ

Նիդերլանդներից երկու հայ երեխաների Հայաստան արտաքսման թեմայով այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների երեխաների իրավունքների պաշտպան Մարգարիտ Կլավերբոյերի հետ։

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են՝ Նիդերլանդների օմբուդսմանը հավաստիացրել է, որ հայ երեխաների հարցն իր ուշադրության կենտրոնում է և ջանքեր է գործադրում արտաքսումը հետաձգելու համար, որպեզի կարողանա մանրամասն ուսումնասիրության  առարկա դարձնել երեխաներին առնչվող փաստաթղթերը և  նրանց իրավունքների ապահովման հարցերը։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը և նշել, որ արտաքսման դեպքում պատրաստակամ է իր իրավասության շրջանակում քայլեր ձեռնարկել երեխաների իրավունքների երաշխավորման համար։

 

Placeholder
Հայ երեխաների արտաքսման հարցը ՄԻՊ-ը քննարկել է Նիդերլանդների գործընկերոջ հետ