Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը և 310-րդ հոդվածով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը։ Panorama.am-ը տեղեկացավ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից։
Նշենք, որ Հ. Աբրահամյանը անհիմն է համարում առաջադրված մեղադրանքը։
«ՀՔԾ-ում ինչ-որ շինծու քրեական գործով ինձ նախ հարցաքննեցին որպես վկա, ապա դրանից անմիջապես հետո անհիմն մեղադրանք առաջադրեցին և ստորագրություն վերցրեցին՝ երկրից չհեռանալու մասին»,- գրել էր Հ. Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում։