Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է
Տնտեսություն
18:21 08/09/2018
Հայաստան

Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 18 մլն 791.4 հազար լիտր հանքային ջուր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտադրության ծավալները նվազել են 7.2%-ով:

Միևնույն ժամանակ, ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից, 8.3%-ով աճել է աղբյուրի ջրի արտադրության ծավալը: Եթե 2017թ-ի հունվար-հուլիսին  հանրապետությունում արտադրվել է 21 մլն  698.0 հազար լիտր աղբյուրի ջուր, ապա 2018թ-ի յոթ ամիսներին՝ 20 մլն 035.5 հազար լիտր:

 

Placeholder
Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է