«Դեպի մանկական Եվրատեսիլ 2018» նախագծում Արցախից հանդես կգա 2 մասնակից
Մշակույթ
19:49 07/09/2018
ԼՂՀ

«Դեպի մանկական Եվրատեսիլ 2018» նախագծում Արցախից հանդես կգա 2 մասնակից

Հայաստանում կայանալիք «Դեպի մանկական Եվրատեսիլ 2018» նախագծի առաջին եզրափակչին Արցախից կմասնակցեն Հարութ Հարությունյանը «Ամառ է» և Լևոն Գալստյանը (բեմական անունը L.E.V.O.N) «L.E.V.O.N- L.E.V.O.N» երգերով: 

Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի հետ  զրույցում ասել  է «Արցախի ձայներ» երաժշտական նախագծի գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյանը:

Նա նշել  է, որ մրցույթին ներկայացված երգերի հեղինակն արցախցի Արտեմ Վալտերն  է: «Արցախի ձայներ» երաժշտական նախագծի  անդամներն  ամեն   օր   աշխատանքներ  են   իրականացնում     2  մասնակիցների  հետ. նրանք  հուսով  են, որ  Հարութն  ու  Լևոնը    կկարողանան  լավ  արդյունքներ   գրանցել   և    «Մանկական Եվրատեսիլ»  միջազգային   մրցույթին   մասնակցելու   իրավունք  ստանալ»,-ասել  է նա։

Մրցույթին  մասնակից   Հարութ   Հարությունյանն  ասել  է, որ   4  տարեկանից  ինքը   հաճախել  է   Ստեփանակերտի  մանկապատանեկան   ստեղծագործական  կենտրոն: 2016   թվականի  մայիսի  23-ին  համերգային   ծրագրով   հանդես  է   եկել  Հադրութի     շրջանի  զորամասերից  մեկում  և,  որպես  խրախուսանք,  բանակի  կողմից     արժանացել«Քաջարի  մարտիկ» և «Հայոց  բանակի   գերազանցիկ»     մեդալների: 2017   թվականի  նոյեմբերին  ընդունվել է  «Արցախի ձայներ» երաժշտական նախագիծ: Հ.  Հարությունյանը   տարբեր     տեղեր   մասնակցել  է  մի   շարք համերգների: Մեծ  հույսեր  ունի, որ «Դեպի   մանկական Եվրատեսիլ  2018» նախագծում    հաղթող   կճանաչվի: Հարութն   ինքն  իրեն   բնութագրել  է, որպես   անկաշկանդ նպատակասլաց մարդ, ով  երազում  է դառնալ  հայտնի   երգիչ:

Լևոնն  էլ  ասել  է, որ   ինքը  մասնակցել  է  «Голос дети», «Новая   волна»,  «Мы  вместе», Իգոր  Բուտմանի  անվան   «Триумф  джаза», «Музыкальная   дорожка»   մրցույթներին:  Իսկ  Լևոնն   էլ  երազում   է   դառնալ  այնպիսի  երգիչ, որի  հայկական  ազգանունը   կհնչի  «Grammy»-ի  երաժշտական մրցանակաշխությունում:

Մրցույթի   երկու   կիսաեզրափակիչ համերգային ծրագրերը տեղի կունենան սեպտեմբերի  9-ին  և   16-ին. այն     կհեռարձակվի Հայաստանի  հանրային  հեռուստատեսության առաջին ալիքի ուղիղ  եթերով: L.E.V.O.N-ը  հանդես է գալու սեպտեմբերի 9-ին, իսկ Հարութ Հարությունյանը՝ սեպտեմբերի  16-ին:

«Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծին կմասնակցեն12  հոգի: «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային 16-րդ մրցույթն  այս տարի տեղի կունենա նոյեմբերի 25-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: 

 

Placeholder
«Դեպի մանկական Եվրատեսիլ 2018» նախագծում Արցախից հանդես կգա 2 մասնակից