Դուբայի  օպերայի  դահլիճում առաջին  անգամ  ներկայացվել է «Կարմեն» օպերան
Մշակույթ
11:47 08/09/2018
Աշխարհ

Դուբայի օպերայի դահլիճում առաջին անգամ ներկայացվել է «Կարմեն» օպերան

Սեպտեմբերի  6-15-ը  Հայաստանի  Հանրապետության  և  Արաբական  Միացյալ  Էմիրությունների  միջև  դիվանագիտական  հարաբերությունների  հաստատման  20- ամյակի  տոնակատարությունների  շրջանակում, Ալ. Սպենդիարյանի  անվան  օպերայի  և  բալետի  ազգային ակադեմիական  թատրոնը, թատրոնի գլխավոր  տնօրեն  և  գեղարվեստական  ղեկավար  մաեստրո  Կոնստանտին  Օրբելյանի ղեկավարությամբ,  հյուրախաղերով  հանդես  է  գալիս  Դուբայի  օպերային  թատրոնում, որտեղ  կկայանան  Բիզեի  «Կարմեն» և  Մոցարտի   «Կախարդական  սրինգ» օպերաների  պրեմիերաները:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվութւան և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, սեպտեմբերի  6-ին  Դուբայի  օպերայի  դահլիճում առաջին  անգամ  ներկայացվել է  Ջորջ  Բիզեի  «Կարմեն» օպերան, որին  ներկա  են եղել  ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ  Ղարիբջանյանը, պետական այրեր, դիվանագիտական  կորպուսի  ներկայացուցիչներ։

Ներկայացման  ավարտին խոսքով հանդես է եկել ՀՀ դեսպան  Գեղամ  Ղարիբջանյանը, ով  համոզմունք է հայտնել, որ  այն  նոր  ձեռքբերումների  սկիզբ  կհանդիսանա  թատրոնի  համար:
 

Placeholder
Դուբայի օպերայի դահլիճում առաջին անգամ ներկայացվել է «Կարմեն» օպերան