Վրաստանի վարչապետը վաղը կայցելի Երևան
Քաղաքական
12:35 09/09/2018
Տարածաշրջան

Վրաստանի վարչապետը վաղը կայցելի Երևան

Վաղը՝ սեպտեմբերի 10֊ին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով կժամանի Հայաստան։

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ նախատեսվում է առանձնազրույց և ընդլայնված կազմով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որին կհաջորդի երկու երկրների ղեկավարների հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար։

Վրաստանի վարչապետը կայցելի նաևՀայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահի և Ազգային Ժողովի նախագահի հետ։

Ի պատիվ Վրաստանի վարչապետի նախատեսվում է պաշտոնական ընթրիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից։

Placeholder